![]()
Դաղստանում մեղադրանք է առաջադրվել Կուլեցմա գյուղի 28-ամյա փոխգյուղապետ Մուսլիմ Մ.-ին, որը 2019-ի օգոստոսին 62-ամյա տղամարդու անվան տակ թոշակ է ձևակերպել իր համար, հայտնում է KP.RU կայքը:
Ինչպես պատմել է ինքը՝ Մուսլիմը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2018-ին նա հագուստի հետ միասին լվացել էր անձնագիրը և ստիպված էր եղել փոխել այն: Նա ստացել էր փաստաթուղթը և միայն տանն էր նկատել, որ ծննդյան տարեթիվը սխալ է նշված: Դրանից հետո երիտասարդը ընկերների միջոցով աշխատանքային գրքույկ էր գնել, ըստ որի նա աշխատել էր կոլտնտեսությունում 1985 թվականից:
Նրա տեսքը զարմացրել էր կենսաթոշակային հիմնադրամի աշխատակցին, բայց, այդուհանդերձ, փաստաթղթերն ընդունել էին և Մուսլիմին 9 հազար ռուբլի թոշակ նշանակել: Մեկուկես տարվա ընթացքում Մուսլիմին հաջողվել է 155 հազար ռուբլի թոշակ ստանալ:
Մուսլիմը պնդում է, որ հետո սկսել է ամաչել իր արարքի համար և մինչև վերջին կոպեկը հետ է վերադարձրել, սակայն նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Մուսլիմին սպառնում էր 4 տարվա ազատազրկում, սակայն դատարանը, հաշվի առնելով Մուսլիմի խոստովանությունը և ստացված բոլոր միջոցների վերադարձը, պարզապես տուգանել է նրան 15 հազար ռուբլով:
![]()