![]()
Մոտ 42 000 տարի առաջ Երկրում տեղի է ունեցել մագնիսական բեւեռների տեղաշարժ, ինչը համընկել է կլիմայական լուրջ փոփոխությունների եւ կենդանիների զանգվածային անհետացման հետ, այս իրադարձությունը կարող էր ազդել նաեւ նեանդերթալցիների անհետացման վրա, եզրակացրել է հետազոտողների միջազգային խումբը, գրում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հայտնում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մամուլի ծառայությունը, Նոր Հարավային Ուելսի համալսարանի եւ Հարավային Ավստրալիայի թանգարանի գիտնականների ղեկավարությամբ խմբում աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխատակից, արեւային-երկրային էֆեկտների ոլորտի փորձագետ Եվգենի Ռոզանովը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Գիտնականները 42 000 տարի առաջ տեղի ունեցած կլիմայական փոփոխություններն անվանում են «Ադամսի իրադարձություն», իսկ մագնիսական բեւեռների վերջին փոփոխությունը, որը տեղի է ունեցել սառցե դարաշրջանի կեսին`մոտ 41-42 հազար տարի առաջ, «Լաշամպի իրադարձություն»: Մինչեւ վերջերս գիտնականների համար առեղծված էր բեւեռների փոփոխության առավել ճշգրիտ ժամանակը եւ այն, թե ինչպես է այս փոփոխությունն ազդել կլիմայի եւ Երկրում կյանքի վրա:
Մոլորակի պատմությունից այս գլխի մասին ավելին իմանալու համար կլիմայագետներին օգնել է նորզելանդական կաուրի ծառը, որի բույնը հայտնաբերվել է մոտ երկու տարի առաջ Նոր Զելանդիայի հյուսիսային Նորթլենդ շրջանում, ավելի քան 40 000 տարեկան նստվածքների մեջ:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ այդ ժամանակահատվածը կապված է էլեկտրական փոթորիկների եւ հաճախակի բեւեռափայլերի հետ: Բեւեռների միգրացիայի պատճառով «Ադամսի իրադարձության» ընթացքում Երկրի մագնիսական դաշտը փոքրացել է ներկայիս ուժի մինչեւ 0-6%-ը, ինչը զգալիորեն թուլացրել է երկրային պաշտպանությունը տիեզերական ճառագայթումից: Բացի այդ, այն ժամանակ Արեգակն ապրել է մի քանի խոշոր արեգակնային մինիմումներ, ինչը ավելի է բարակացրել պաշտպանիչ «էկրանը»: Արդյունքում իոնացված օդը, ինչպես նշել են հետազոտողները, գործնականում «տապակել է» օզոնի շերտը եւ մոլորակի տարածքով կլիմայի փոփոխության ալիք ստեղծել:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ 42 000 տարի առաջ Ավստրալիայի մայրաքաղաքում եւ Տասմանիայում մեգաֆաունայի անհետացումը կապված է եղել հենց «Ադամսի իրադարձության» հետ:
Գիտական հոդվածի հեղինակները մտահոգված են, որ այսօր Հյուսիսային մագնիսական բեւեռը նույնպես տեղաշարժվում է, իսկ մագնիսական դաշտը աստիճանաբար թուլանում է, ինչը կարող է վկայել անցյալի սցենարի կրկնության մասին: Ավելին, կապված այն բանի հետ, որ Երկրի մթնոլորտը ինչպես երբեք, լցված է ածխածնով, նման իրադարձության հետեւանքները կարող են վիթխարի լինել՝ էլեկտրական եւ արբանյակային ցանցերի ոչնչացումից մինչեւ մոլորակի վրա կլիմայի փոփոխության աննախադեպ արագացում:
![]()