![]()
Անտարկտիդի «Ակադեմիկոս Վերնադսկի» ուկրաինական կայարանի մոտ ձյունը կարմրականաչ է երանգ է ստացել, հայտնում է Անտարկտիկայի գիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Այս անոմալիայի պատճառը ձյան «ծաղկումն» է: «Ձյունը այս երանգն է ստանում մանրադիտակային ջրիմուռների զարգացման հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ: Ձյունը գունավորող ջրիմուռները բազմանում են սպորներով, որոնք կարող են դիմակայել ցածր ջերմաստիճանին: Ձյան կանաչ գույնը քլորոֆիլն է տալիս, իսկ կարոտինը, որը առկա է որոշ ջրիմուռներում, տալիս է կարմիր երանգավորումը:
Ընդգծվում է, որ ձյան ծաղկումը արագացնում է կլիմայի փոփոխության գործընթացը: Գունավոր ձյունն ավելի վատ է անդրադարձնում արևի լույսն ու ավելի արագ է հալվում: Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե Անտարկտիդայի որ հատվածն է գտնվում ջրիմուռների ազդեցության տակ, որպեսզի հասկանան գլոբալ տաքացման աստիճանը:
![]()