Իդիոտն ու 20 տարի երկիրը լափողներն այսօր խոսում են հայրենիքի փրկությունից

Ինչպես հայտնի է, այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ հարթակից ելույթ ունեցան բավականին կուրյոզ դեմքեր:

Այլևս ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ընդդիմության հետևում կանգնած են 2 նախկին նախագահները՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր 20 տարի շարունակ կեղեքեցին, լափեցին ու թուլացրին էս երկիրը:

Իհարկե, հանրահավաքը չէր կարող լինել առանց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի՝ Մանուկյան Վազգենի:

Բայց սա նույն Մանուկյան Վազգենն է, ում տարիներ առաջ Սերժ Սարգյանն անվանել էր «ԻԴԻՈՏ»։ 

Հարթակից ելույթ ունեցան դաշնակները, իսկ սրանք այն նույն դաշնակներն էին, ովքեր Քոչարյանի ու Սերժ Սարգսյան նախագահության ժամանակ օգտվում էին իշխանական կերակրատաշտից, քանզի վերջիններիս իշխանության կցորդն էին։

Հարթակից իր համապատասխան խոսքն ասեց նաև Ծառուկյանը, որի ունեցվածքի մասին լեգենդներ են հյուսվում, իսկ պետությանը միլիոնավոր դոլարներով պատճառած վնասների մասին՝ քրեական գործեր են հարուցվում:

Եվ իհարկե, չմոռանանք ընդդիմության հանրահավաքի գլխավոր հովանավորին՝ Քոչարյան Ռոբերտին, ով հասցրեց 10 տարվա ընթացքում դառնալ ամենահարուստը Հայաստանում, իսկ Հայաստանի ունեցվածքը՝ վաճառել կոպեկներով։

Դե իսկ հայտնի «մորքուր» մականունով ԱԱԾ նախկին պետի՝ Վանեցյանի մասին ավելորդ է խոսել, վերջինս վաղուց արրդեն հայտնի է որպես «Շպիոն Օնիկ»

Բայց զավեշտը նրանումն է, որ Հայաստանում կան միամիտներ, ովքեր հավատում են, որ հայենիքը պարազիտի նման ուտողները փրկելու են այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ