![]()
Այսօր Ազատության Հրապարակում էր նաեւ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը։
Եվ չնայած նա Ազատության հրապարակում է, սակայն չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին եւ խուսափում է պատասխանել հարցերին՝ թաքնվելով անձրևանոցի տակ:
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից հետո ընդդիմության կողմնակիցներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում: Մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են:
Հավաքի մասնակիցներն ակցիաներ և երթեր են իրականացնում Մաշտոցի պողոտա-Ամիրյան, Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան, Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցների խաչմերուկներում, «Նաիրի» կինոթատրոնի մոտ:
![]()