Մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը չի ավարտվել: Արտաքին ուժերի ոռոգմամբ մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում:

Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը այդ գործը անհապաղ իրենց վրա պետք է վերցնեն հայկական քաղաքական կուսակցությունները:

Բոլոր օրինական միջոցների գործադրմամբ պետք է անողոք պայքար սկսել Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների դեմ:
Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ:

Բոլոր ողջամիտ և հայաստանամետ գործիչներին և քաղաքական կուսակցություններին՝ Ի ԳՈՐԾ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ