![]()
Այս իրավիճակից դուրս գալու համար կա նախապայման՝ գործող վարչակազմը պետք է հեռանա:
Այդ մասին «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ այս իշխանության հեռանալուց հետո պետք է կառուցեն այն երկիրը, որի մասին երազել են:
«Դժվար է լինելու, բայց պետք է նախևառաջ վերակառուցել բանակը, ապահովել մեր անվտանգությունը, իսկ մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը»,- ընդգծեց Մանուկյանը:
![]()