![]()
33 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի արդար պայքարի ձայնը հնչեց հրապարակում։ Ստրկացած հոգեբանությամբ տառապող հայ ազգը որոշեց տեր կանգնել սեփական տեսակին և ոտքի կանգնեց։ Նպատակները արդար էին, իրականցման քայլերը ցավոտ, բայց տեսանելի ավարտը՝ հաղթական։
Այսօր հրապարակում էլի մարդիկ են, որոնց համար հայրենիք հասկացությունը ստամոքսից վերև չի բարձրանում։ Եթե մտովի նայենք այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներին, մի տեսակ զավեշտ է թվում, թե նախկին իշխանավորը, որ 30 տարի իշխանության գահին է եղել, ինչու չի արել այն՝ ինչ ուզում է անել հիմա, եթե գա իշխանության։
Ի՞նչն էր խանգարում կառուցել այնպիսի երկիր, որ այսօր չպարտվեինք, ի՞նչն էր խանգարում զարգացնել տնտեսություն, որ այսօր այդքան պարտք չվերցնեինք, լավ ի՞նչն էր խանգարում ձեզ աշխատել․․․
Բան էլ չէ․․․
Խանգարող չկար, պետականության և պետության մասին մտածելու ժամանակ չկար, սեփական ես-ի լինելության լավ աստիճանն արդեն բավական էր հանգիստ գռփելու և մի լավ կյանք ապրելու սոված և անզեն զինվորի հաշվին։
Բայց դեռ այս աղբի փրփրելը հասկանալը դժվար չէ, եկել է ժամանակը պատասխաններ հնչեցնելու արած- չարածի համար։ Իսկ ի՞նչ են մտածում նրանք, որ էլի գումարով հանրահավաքի են մասնակցում, մի անգամ ձեռքը պարզելուց, այդ գումարը վերցնելուց, մտածե՞լ եք քանի զինվորի կյանքի գին արժի ձեր այդ քայլը։
5000 դրամով սեփական ես-ը վաճառող մարդուց է պետք հայրենիք պաշտպանել, ձեզ նման գիշատիչ և դատարկ մտածողությամբ քաղաքական գործիչներից է պետք այս հայրենիքը ազատել։ Հայրենիք պաշտպանող էիք, զինվորին զինեիք , օգնեիք դժվար պահին, թե չէ սեփական հետույքը գահին հարմարեցնելը Քաջ Նազարին էլ հաջողվեց․․․
![]()