![]()
Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը: Քիչ առաջ Ազատության հրապարակում Գեղամ Նազարյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ:
Ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «այսօրվանից Նիկոլի իշխանությունը Հայաստանում օր ու արև չպետք է ունենա»: Նա նշել էր, որ սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ:
Ակցիայի մասնակիցները շարժվեցին 4 ուղղություններով`Մաշտոցի փողոտա– Ամիրյան խաչմերուկ, մյուս ուղղությունը դեպի Սայաթ Նովա–Աբովյան, երրորդը`Բաղրամյան –Մոսկովյան, իսկ չորրորդ ուղղությունը դեպի «Նաիրի» կինոթատրոն։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
![]()