Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով Քաջարան քաղաքի սկզբնամասում բախվել է 10 ավտոմեքենա

Այսօր, փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել են 10 ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին եղել է մարկասառույց։ Ճանապարհը սպասարկող ճանշինը մատը մատին չի խփել, որպեսզի ճանապարհը մշակի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ