![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ընդդիմադիրները պատրաստվում էին հանրահավաք անել Ազատությաան հրապարակում:
Մեր տեղեկություններով՝ այսօր հրավիրված ընդդիմության հանրահավաքը բազմամարդ կազմակերպելու հարցում մեծ վարչական և տնտեսական լծակներ են գործադրվում: Մասնավորապես՝ նախկին իշխանության հետ ասոցացվող որոշ գործարարներ իրենց աշխատակիցներին պարտադրում են ոչ միայն իրենց, այլ նաև ընտանիքի անդամների ներկայությունը: Ընդ որում՝ այդ մարդկանց քաղաքական նախապատվությունները հաշվի չեն առնվում:
Անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ նրանց պատկանող տարբեր ընկերություններում ՝ Զանգեզուրի կոմբինատ, Ձերժավա և այլն, աշխատողներին ստիպում են մասնակցել այսօրվա հավաքին։
Սակայն քիչ առաջ ֆեյսբուք սոցիալակա ցանցում օգտատերեըը սկսեցին տարածել հաղորդագրություն այն մասին, որ այսօր նախատեսված հանրահավաքը տեղի չի ունենա։ Սակայն քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը սկսեցին տարածել հաղորդագրություն այն մասին, որ այսօր նախատեսված հանրահավաքը տեղի չի ունենա։
Այս տարաձայնություններից դատելով կարէլի է ենթադրել, որ հանրահավաքի կազմակերպիչները չեն կողմնորոշվում և բացառված չէ, որ վերջին պահին տեսնելով սակավաթիվ մասնակիցներին հայտարարեն, որ հանրահավաք չի լինելու։
![]()
![]()