Հնդկաստանում միջատները թափանցել են սնդուկ և ոչնչացրել կես միլին ռուփի

Հնդկաստանի Անդրա Պրադեշ նահանգի Մայլավարամ քաղաքում շաղափուկները (տերմիտ կամ սպիտակ մրջյուն) թափանցել են սնդուկ և կերել ֆերմերի կես միլիոն ռուփի խնայողությունը, հաղորդում է Newsflare- ը:

Խոզաբուծությամբ զբաղվող 52-ամյա Բիժիլի Ջամալայան իր փողերը պահում էր հին երկաթե սնդուկում: Նրան հաջողվել էր կուտակել 500 հազար ռուփի (510,2 հազար ռուսական ռուբլի) գումար, որը նախատեսում էր ծախսել տուն կառուցելու վրա:

Ջամալայան նկատել էր վնասը, երբ բացել էր սնդուկը՝ ընթացիկ ծախսերի համար գումար հանելու համար։ Բացելով սնդուկը՝ նա հայտնաբերել էր քրքրված թղթադրամների կապոցներ։

Տղամարդը դիմել է ոստիկանություն։ Նրան օգնություն են խոստացել։

Նմանատիպ դեպք Հնդկաստանում արձանագրվել էր նաև 2017-ին, երբ այծը կերել էր մի կապ ռուփի, որը գյուղացին մտադիր էր ծախսել աղյուսներ գնելու վրա: Գումարը եղել էր նրա տաբատի գրպանում, որը տղամարդը թողել էր լոգարանի դռան դիմաց: Երբ նա դուրս էր եկել լոգարանից, կենդանին արդեն ոչնչացրել էր երկու հազար ռուփի արժողությամբ 29 թղթադրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ