«Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են…». Մելիքյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին եւ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նրա փոխանցմամբ՝ Սաղաթելյանն ու Բեքարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` ազգային թշնամանք տարածելու կոչերի համար, տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար:

Հիշեցնենք, որ երեկոյան ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Արա Սաղաթելյանին, Կարեն Բեքարյանին եւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային:

Մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել նրանց բնակարաններում եւ աշխատասենյակներում: Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր վստահորդի երեք աշխատասնեյակը խուզարկելու համար որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում. «Այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է»,- նշել է նա: ԱԱԾ բերման ենթարկված Անժելա Էլիբեգովան ազատ է արձակվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ