Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել են դեղին պինգվինի

Լուսանկարիչ Իվ Ադամսին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել դեղին պինգվինին։ Արտասովոր գույնի ծովային թռչունին հաջողվել է լուսանկարել Հարավային Ատլանտիկայի կղզու շրջանում, գրում է The Independent-ը:

Բնագետի խոսքով՝ սպիտակ-դեղին թռչունը բնակվում է ստանդարտ գույնի պինգվինների մեջ։

«Ես նախկինում երբեք չեմ տեսել և չեմ լսել դեղին պինգվինի մասին։ Այդ ափին 120 հազար թռչուն կար, և դա միակ դեղին թռչունն էր»,- խոստովանել է լուսանկարիչը։

Ադամսը Հարավային Ատլանտիկայում արշավախմբի հետ եղել է 2019 թվականի դեկտեմբերին։ Հարավային Ջորջիայում արտասովոր պինգվինին նկատել են կղզում։ Լուսանկարիչը նշել է, որ վառ գույնի շնորհիվ գիտարշավի մասնակիցները միանգամից դեղին պինգվին են նկատել:

«Նա մեզանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա էր, այնպես որ, մեզ բախտ է վիճակվել լուսանկարել»,- պատմել է Ադամսը:

Մինչ այդ արտասովոր երանգավորման ծովային թռչունին տեսել էին միայն 2012-ին Անտարկտիդայում։ Նման երեւույթները բացատրել են գենետիկ մուտացիայով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ