![]()
Կայացավ «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Մրցույթում հաղթող ճանաչվեց ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Խաչատրյանը։
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանից։ Վերջինս հատուկ հետեւում է գործընթացի թափանցիկությանը։
«Ինչպես եւ կանխատեսվում էր, թոթոլ կտորը․ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում հաղթող ճանաչվեց Վահե Խաչատրյանը։ Հուսով եմ՝ մասնակիցներից կլինեն բողոքարկողներ»,- ասաց Անի Խաչատրյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ պիտի բողոքարկեն, Խաչատրյանն ասաց. «Եթե ես լինեի մյուս մասնակցի՝ Աշոտ Հովսեփյանի փոխարեն, ապա կբողոքարկեի։ Երկուսն էլ հավասար պատասխանում էին»։
Հիշեցնենք՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթին մասնակցելու համար դիմել էր 5 հոգի՝ Արամ Գրիգորյանը, Զարզանդ Խաչատրյանը, Վահե Խաչատրյանը, Աշոտ Հովսեփյանն ու Ահարոն Վարդանյանը։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ից։
![]()