Արա Այվազյանի շուրջ պտտվող լուրերը կեղծ են

Անհայտ ծագման տելեգրամյան ալիքի կողմից հերթական կեղծիքն է տարածվել։

Mediaport-ի տեղեկություններով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել․ այս պահին նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի հրաժարականի մասին:

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման բան չկա»,- կենտրոնի հետ զրույցում հայտնեց Նաղդալյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ