Ինդոնեզիայում մտադիր են պատժել քաղաքացիներին COVID-պատվաստումից հրաժարվելու համար

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի իշխանությունները որոշել են պատիժ սահմանել COVID-պատվաստումից հրաժարվողների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այդ դեպքում մայրաքաղաքի բնակիչներին կառաջարկվի պատժի 2 տարբերակ՝ սոցիալական օգնության արգելափակում կամ մոտ 357 դոլարի տուգանք։

Ջակարտայի վարչակազմից հայտնում են, որ նման միջոցառումներն անհրաժեշտություն են, քանի որ քաղաքին է բաժին ընկնում երկրում բոլոր վարակվածների մոտ ¼-ը։

Երկրում պատվաստումները սկսվել են հունվարին։ Իշխանությունները ծրագրում են 15 ամսում պատվաստել 270 մլն բնակչությունից 181․5 միլիոնին։

Ընդհանուր առմամբ երկրում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 1․25 մլն դեպք, որից 33 969-ը՝ մահվան ելքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ