![]()
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնաբնակներից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լքել է խմբակցությունը։ Գևորգ Պետրոսյանը դժգոհ է Ծառուկյանի գլխավորած ուժի քաղաքական կեցվածքից։
Պետրոսյանը դժգոհում է, որ ԲՀԿ-ն մի կողմից վարչապետի հրաժարականն է պահանջում, նրան համարում անվստահելի, մյուս կողմից՝ Ազգային ժողովում մասնակցում նրա հետ հարցուպատասխանին:
«Եթե դուք տվյալ կառավարությանը համարում եք անվստահելի, դուք ինչի՞ եք գնում իրանց հետ հարցուպատասխանի․․․»,- իր հարցազրույցներիգ մեկի ժամանակ ասել է Պետրոսյանը՝ քննադատելով ԲՀԿ-ին:
Սակայն ինչպես մեզ հայտնի դարձավ, ընդամենը 2 օր առաջ Գևորգ Պետրոսյանը խնդրանքով դիմել է գործող կառավարության նախարարներից մեկին՝ խնդրելով աշխատանքի ընդունել իր քենու աղջկան:
Այս դեպքում հարց է ծագում, եթե Գևորգ Պետրոսյանն իսկական ընդդիմություն է «խաղում» և մեղադրում է այլոց կառավարության հետ հարց ու պատասխանին մասնակցելու մեջ, ապա ինչու է թաքուն դիմում այդ նույն կառավարության անդամին, որ իր քենու աղջկան աշխատանքի ընդունեն:
![]()