![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Վստահ եմ, գրեթե բոլորդ եք հիշում, թե պատերազմի օրերին սրտի ինչ դառը կսկիծով էինք լցվում, երբ իմանում էինք, որ Ադրբեջանը կրկին թիրախավորել է Արցախի բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։
Խաղաղ բնակչությունից քանի զոհ, քանի վիրավոր ունեցանք այդ օրերին…
Անթիվ են Արցախի այն քաղաքացիական նշանակության օբյեկտները, որոնք պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թիրախավորվեցին, սկսած Ստեփանակերտի ծննդատնից ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։
Բայց Հայաստանում գտնվեց Սերժ Սարգսյան անունով մեկը, ով օրեր առաջ տված հարցազրույցի ժամանակ մեղադրեց Հայաստանին Գյանջայի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեջ և վերջինիս կարծիքով դրանից հետո նոր Ադրբեջանը սկսեց թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը։
Ու աբսուրդը կայանում է նրանում, որ ժամանակին էս անձը ղեկավարել է Հայաստանի հանրապետությունը։
Իսկ միգուցե պատերազմն էլ ենք մենք սկսե՞լ, միգուցե հենց մենք էինք ֆոսֆորային զենք կիրառու՞մ, միգուցե մեր զինվորներն էին տեսախցիկների առաջ տարեցներին սպանու՞մ … ինչ կառաջարկե՞ք, իսկ միգուցե պատժամիջոցներ կիրառենք Հայաստանի ու Արցախի հանդեպ։
Հարցը կայանում է նրանում, որ 10 տարի Հայաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնած էս անձը չհասկացավ, որ պետական շահը վեր է սեփական ու քաղաքական շահից, ու պետք չէ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար կեղտոտ ստերով խաղալ պետության անվան հետ։
![]()