![]()
Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
-«Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ դուք բանակի քանդման հերթական փուլի սկիզբն եք դրել»,- այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը և նշել,- «Ինչպե՞ս կարելի էր նման հանձնաժողով ստեղծել, հարյուրավոր զինվորների, սպաների հրավիրել այնտեղ ու բանակը քանդել կամ բանակի պատից մի աղյուս հանել»: Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ կասեք երրորդ նախագահի այս հայտարարության մասին, ինչո՞ւ եք «բանակը քադելու» գործընթաց նախաձեռնել:
-Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ մենք նպատակ ենք ունեցել բանակը քանդելու, այդ դեպքում՝ ինչո՞ւ ինքն ընդունեց մեր առաջարկն ու ներկայացավ հանձնաժողով:
-Պարո՛ն Քոչարյան, Սերժ Սարգսյանն ասում է, որ ապրիլյան պատերազմում ինքը հաղթել է Ալիևին: Իշխանությունները, մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է՝ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ խոստումներ է տվել Ալիևին, ինչի արդյունքում պատերազմը կանգնել է: Իշխանություններն ունե՞ն փաստական ապացույց, օրինական փաստաթուղթ, որի վրա ամրագրված է Սերժ Սարգսյանի տրված խոստումները:
-Մի քանի ամիս առաջ Արցախի ԱԺ նախագահը սենսացիոն հայտարարություն արեց: Ասաց՝ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հավաքել է քաղաքական իշխանությանը, իր կողմից հարգված զինվորականությանը և ասել, որ այլևս որպեսզի չերգենք «Ղարս, Ղարս», մենք պետք է համաձայնվենք յոթ շրջանների հանձնմանը, մտածեք և ասեք ձեր կարծիքը: Այս հարցազրույցում էլ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը վարչապետ է գալիս, որ լուծի այդ հարցերը: Ինչու 2016 թվականից հետո չլուծեց այդ հարցը, որ վարչապետ էր դառնում:
![]()