«Էդ թավիշին վերջ տուր ու սաղ լավ կլինի, մի օր կգամ կխոսանք»․Շիրակցիների ջերմ զրույցը Նիկոլ Փաշինյանի հետ

Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Թեմայի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․

«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը: Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք»,- գրել է Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ