Որքան է պարտք «Հայփոստ»-ը Հայաստանին և երբ է վճարելու այն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հնարավորություն տալ «Հայփոստ» ՓԲԸ-ին:

Նախարարությունը մտադիր է «Հայփոստ»-ի 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգել:

Տեղեկացնենք, որ խոսքը 2 մլրդ 500 մլն դրամի մասին է: Այսինքն ընկերությունը շահութաբաժնի գծով պարտքի վճարումը կսկսի 2026 թվականից:

Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականի փետրվարի 15-ին ավարտվել է հավատարմագրային կառավարման պայմանագիրը և ընկերությունն անցել է ուղիղ պետական կառավարման: Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է ընկերության լիազոր մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ