Հնդկաստանում կապիկներն առևանգել ու սպանել են նորածնին

Հնդկաստանի Թանջավուր քաղաքում վայրի կապիկները տնից գողացել են նորածին երկվորյակներին, որոնցից մեկին ավելի ուշ մահացած են գտել։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։

Փոքրիկները եղել են ընդամենը 8 օրական։ Հայրը եղել է աշխատանքի, մայրը կարճ ժամանակով բակ է դուրս եկել։ Այդ ժամանակ կապիկներն անցք են բացել տանիքին ու ներխուժել։

Նորածինների մայրն աղմուկ է լսել ու արագ տուն վազել, շուտով եկել են նաև հարևանները։ Երեխաներից մեկին նրանք արդեն տեսել են տանիքին կանգնած կապկի ձեռքում։ Նրանց հաջողվել է երեխային վերցնել, իսկ կենդանուն՝ վռնդել։ Կապիկները, սակայն, տարել են երկրորդ երեխային։

Կարճ ժամանակ անց աղջնակին մահացած են գտել առվում։

Տեղի ունեցածի հետ կապված քաղաք են ուղարկվել անտառային դեպարտամենտի ներկայացուցիչները, ովքեր փորձում են բռնել կապիկներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ