![]()
Եթե Ռուսաստանը ցանկանում է բшխnւմ ՆԱՏՕ-ի երկրների հետ, ապա դաշինքը պատրաստ է դրան: Եթե Ռուսաստանը համագործակցություն է ցանկանում, ապա ՆԱՏՕ-ն ուրախ կլինի: Այս մասին, այսօր ՝ փետրվարի 16-ին, իսպանական«Էլ Մունդո» թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի nւժի ու ամրության վրա։ Սակայն մենք պետք է նաև խոսենք Ռուսաստանի հետ։ Զuպմшն և երկխոսության միջև չկա հակասություն։ Եթե անգամ մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավ լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապերն ու հարաբերությունները։
Մտածեք զե նքի վերահսկման մասին, որպեսզի խուսափենք uպшռшզինnւթյnւնների մրցավազքից։ Նրանք մեր հարևաններն են, կան շահեր, անհրաժեշտ է խոսափել միջադեպերից, հատկապես սահմաններին։ Որպես նորվեգիացի քաղաքական գործիչ, ես մեծ փորձ ունեմ Ռուսաստանի հետ շփման, և գիտեմ, որ դա հնարավոր է»,- ասել է Ստոլտենբերգը։
![]()