«Բա մեզ` թոշակառուներիս չեն պարգևատրելու՞». Մկրտիչ Արզումանյանի բոց լուսանկարը

Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել է 10-ից ավելի ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Հեռուստատեսային առաջին հաղորդումը, որում նկարահանվել է, եղել է «Շարմ» ընկերության «220 վոլտ» հումորային նախագիծը, որին հաջորդել է «Մութ Պատմություն» նախագիծը։

2003 թվականից սկսել է նկարահանվել «Կարգին հաղորդում» հումորային ծրագրում, որին հաջորդել է «Կարգին սերիալ»-ը, որտեղ մարմնավորել է Ադիկի կերպարը։

Այն տևել է 6 եթերաշրջան։ 2013 թվականից սկսել է նկարահանվել «Տնփեսա» սիտքոմում։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է «Մեր բակը»-ն է։ Մյուս ֆիլմերից են «Մեր բակը 2», «Ալաբալանիցա», «Քայլ ձիով», «Հյուսիս-հարավ», «Дед 005», «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր»։

Այսօր սիրելի դերասանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, որին կից կատար է հետևյալ գրառումը․« Բա մեզ` թոշակառուներիս չեն պարգևատրելու՞»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ