![]()
Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
երջերս մեդիա դաշտում նկատելի է շատ մեծ քանակությամբ կեղծ լուրերի տարածում, ինչը կարծում եմ էդքան էն նորություն չի մեզ համար, սակայն բացի ապատեղեկատվությունը, այս ամենը մեկ այլ կարևոր խնդիր էլ է ավելացնում. մարդիկ էնքան շատ են սկսում կենտրոնանալ ԲԱՑԱՍԱԿԱՆԻ վրա, որ չեն նկատում էն բոլոր ԴՐԱԿԱՆ փոփոխությունները, որ արվել է և արվում է։
Ես հասկանում եմ, որ շոշափելի փոփոխություն է ակնկալում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, փոփոխություն, որը գոնե յուրաքանչյուրը իր առօրյայում կամ տանը կտեսնի, բայց դա կա, պարզապես եկեք մի բան արձանագրենք, որ բոլոր իշխանափոխություն և հեղափոխություն տեսած երկրներին, գոնե 2 տարի ժամանակ է պետք եղել, որ էդ տնտեսական ճգնաժամից դուրս գային:
Իսկ Հայաստանը դեռև կարողանում է պահպանել ոչ ճգնաժամային իրավիճակ։
Այո, խոսվեց պարգևավճարների չափի սահմանափակումների մասին, աղքատ ընտանիքներին տրամաերելու մասին, զինվորի ընտանիքին օգնելու մասին, ՀԱՄԱՁԱՅՆ եմ և շատ կուզեի, որ այդպես լիներ, սակայն եկեք նաև տեսանելի փոփոխությունները չմոռանանք։
![]()
Ամեն դեպքում, ՊԵՏՔ է կառավարության սխալները գտնել և պահանջել ուղղել դրանք, իսկ մենք էնքան ՆՈՐ Հայաստանում ենք ապրում, որ դա կարող ենք մեզ թույլ տալ և կառավարությունը, իշխանությունները հաշվետու են միակ սուբյեկտին` ԺՈՂՈՎՐԴԻՆ, նենց որ, #ՀԱՎԵՍՈՎուԽԵԼՔՈՎ։
Վերջերս մեդիա դաշտում նկատելի է շատ մեծ քանակությամբ կեղծ լուրերի տարածում, ինչը կարծում եմ էդքան էն նորություն չի մեզ…
Posted by Գայա Խաչատրյան on Wednesday, January 30, 2019
![]()