![]()
Լեոնարդ Նորման Քոհենը հրեական ծագմամբ կանադացի պոետ, գրող, երգիչ, երգերի հեղինակ է։ Առաջին բանաստեղծական հավաքածուն թողարկվել է 1956 թվականին, առաջին սիրավեպը՝ 1936 թվականին։Երբ նոր էր սկսել զբաղվել երաժշտությամբ, երգում էր ֆոլկ ոճում, ապա՝ 1970-ականներից փոփ և կաբարե։ 1980-ականներից հանդես էր գալիս ցածր ձայնով երգելով, երաժշտական գործիքների և կանանց բեկ-վոկալի ուղեկցությամբ։ Նրա երգերը էմոցիոնալ առումով ծանր են։ Նա երգում էր միայնության, կրքի, մարդկային բարդ հարաբերությունների մասին։Նրա «Hallelujah» երգը վաղուց համարվել է անմահ:«Hallelujah» երգն առաջին անգամ թողարկվել է Քոհենի «Various Positions» յոթերորդ ստուդիական ալբոմում։ Ստեղծագործությունը ներկայացվել է 1984թ-ին։
![]()
«Hallelujah»-ի գոյության ամբողջ ընթացքում ձայնագրվել է երգի ավելի քան 200 տարբերակ, այն երգել են տարբեր լեզուներով։ 2012թ-ին հարցազրույցներից մեկում երաժիշտն ասել էր, որ մինչև հիմա չի հոգնել «Hallelujah» երգի քավերներից և շատ ուրախ է, որ այն շարունակում են երգել։
![]()