« Ցավոք Facebook-ում կա տգետների մի մեծ զանգված…». Սարգիս Գրիգորյան

Սարգիսը 1996թ. ավարտել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1996թ. ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիա, որը կիսատ թողնելով, 1997թ. մեկնել է զինվորական ծառայության: 2001թ-ից մի շարք դերեր է կերտել Երևանի Խամաճիկների պետական և Էդգար Էլբակյանի անվան թատրոններում:

 

Դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 Մարդը գազանից տարբերվումա նրանով, որ ունի բանականություն, որ կարողանումա կարծիք արտահայտի(հիմնավորված) ունենա սեփական դիրքորոշում այս կամ այն խնդրի վերաբերյալ…

 Ցավոք Facebook-ում կա տգետների մի մեծ զանգված, որը զբաղվումա ՀԱՏՈՒԿ մտածող, գաղափարական, խելոք ու սեփական կարծիք ունեցող մարդկանց, իրենց ջղայնացնող մեկնաբանություններով ոչնչացնելու (սուրբ ու ազգանվեր) գործով` հավասարացնելով հողին յուրաքանչյուր գրառում…

 Ես դրա մասին ցավով եմ խոսում, բայց ինչ արած բորենիները միշտ էլ գերազանցել են առյուծներին…Վիրավորանքներ, բամբասանքներ` զերծ ամեն տեսակ ճշմարտությունից. Սա մեզ պատիվ չի բերի երբեք ու սա մեր համար ի վերջո ողբերգական ավարտ կունենա( հաշվի առնելով սոց կայքերի կարևորությունը)…

 Մեր շփումը անհապաղ առողջանալու կարիք ունի, սա ուղղակի անտանիլյա ու նողկալի…Վերջը վատա լինելու…Մտեծեք ինձնից սկսած…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ