Մելբուրնի երկնքում հրե գունդ է նկատվել

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակիչները գիշերային երկնքում հրե գունդ են նկատել, հայտնում է 7 News-ը։ Տեսահսկման խցիկները նկարահանել են այն։ Ականատեսների խոսքով՝ բռնկումը եղել է շատ պայծառ, սակայն պայթյունի ձայն չի լսվել։ Փորձագետները կարծում են, որ դա տեղի է ունեցել բավականին հեռու․ մարդու աչքը կարող է երկնաքարը տեսնել 500 կմ հեռավորությունից։

Հրե գունդը տեսել են նաև Ավստրալիայի այլ շրջանների բնակիչները։

Գիտնականները կարծում են, որ երկնային մարմնի բեկորները հավանաբար ծովն են ընկել, սակայն եթե նույնիսկ ցամաքում լինեին, փնտրելու բան չէր լինի․ երկնաքարն այրել է մթնոլորտում գրեթե ամբողջությամբ։

Ավստրալացիները կատակում են՝ ասելով, որ դա հրավառություն է եղել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ