![]()
ԱՄՆ-ում 34-ամյա տղամարդուն սխալմամբ կեսարյան հատում են արել։ Հիվանդը մտադիր է դատարանի միջոցով 1,2 մլն դոլար պահանջել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է World News Daily Report-ը։ Լեսլի Մորգան Լայթը տառապում է ճարպակալմամբ։
Անցած շաբաթ կրծքավանդակում ուժեղ ցավերի ժամանակ նա փրկարարների էր կանչել։ Նրան տեղափոխել էին Կենտուկի նահանգի Սենթ Մեթյուզ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես տեղավորել էին ծննդօգնության բաժանմունքում և անզգայացրել։
«Իմ սեռական օրգանները ոչ ոք չի՞ նկատել․․․»,-հարցրել է Լայթը վիրահատությունից հետո։ Կեսարյան հատումից կես ժամ անց են միայն բժիշկները կրծքավանդակում ցավերն ախտորոշել որպես սրտի կաթված։ Պարբերականը նշում է, որ ևս մեկ դատական գործընթաց էլ բժիշկների դեմ սկսել է մի կին, որին լիպոսակցիա են արել/ճարպահեռացում/, որից հետո միայն նկատել են, որ կինը ծննդաբերում է։
![]()