![]()
Գյումրիու Վարդանանց հրապարակում այսօր հանրահավաք անցկացրեցին «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանն ու «Հեղափոխության պահապանները»:
Հայտարարվեց, որ հանրահավաքը կազմակերպվել և անցկացվում է հաջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ըստ կազմակերպիչների, իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան անհարկի շահարկումներ պատերազմի ելքի, և ընդհանրապես վարչապետի ու հեղափոխության հետ կապված:
«2018-ին նա մեզ պարգևեց ազատություն հեղափոխության միջոցով: Վարչապետն ինձ համար կուռք չէ, բայց ազնիվ է, և մաքուր: 44-օրյա պատերազմին ամեն ինչ վերցրեց իր վրա, փրկելով 30.000 զինվորի կյանք»,-ասաց Թումանյանն ու հայտարարեց, որ չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն այցելելու է Գյումրի:
Հանրահավաքի ընթացքում ներկաներից մեկը ձու նետեց ելույթ ունեցողների կողմը: Վարդանանց հրապարակում հավաքվածները հետապնդեցին վերջինիս: Հասնելով Աբովյան փողոց գտան ձու նետողին և ծեծի ենթարկեցին: Ծեծկռտուքը դադարեց ոստիկանների միջամտությունից հետո:
![]()