Լեհաստանում վրացիները դանակով հարձակվել են ուկրաինացիների վրա


Լեհաստանի Սերակուվ քաղաքում Վրաստանի քաղաքացիները դանակներով հարձակվել են Ուկրաինայի քաղաքացիների վրա։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Naszemiasto լրատվամիջոցին։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ երեկոյան Վրոնեցկի փողոցում «չորս տղամարդիկ հարձակվել են 3 տղամարդկանց վրա՝ օգտագործելով սուր գործիքներ, ամենայն հավանականությամբ՝ դանակներ»։

Ծեծկռտուքից հետո նրանք փախել են դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով արյունաթաթախ վիրավորներին։ Տուժածներից մեկը միջադեպից հետո մտել է մոտակա խանութ՝ օգնություն խնդրելով։ Կռիվը նկատել է նաև մոտակա բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը. հենց նա է զանգել ոստիկանություն և շտապ օգնություն։

«Առայժմ հարձակման շարժառիթը հայտնի չէ, սակայն ամեն ինչ վկայում է այն մասին, որ տղամարդիկ հաշվիներ էին մաքրում ազգային հողի վրա», – նշված է հաղորդագրությունում։

Ծեծված տղամարդիկ Ուկրաինայի քաղաքացիներ են, հարձակվողները՝ Վրաստանի։ Բոլորը մոտակա ձեռնարկությունների աշխատակիցներ են։

Վիճաբանության թաքնված մասնակիցներին մի քանի ժամից հայտնաբերել են։ Վրաստանի 4 քաղաքացիները ժամանակավորապես ձերբակալվել են 3 ամսով։ Բանտում նրանք կսպասեն դատի։ Նրանց սպառնում է 6 ամիսց մինչև 8 տարվա ազատազրկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ