![]()
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսի առաջին տպավորությունն այն է, որ գործ ունենք մեղքի զգացողության մեջ ապրող մարդու հետ:
Այո՛, այսօրվա ողբերգական ու գորշ իրականությունը Ձեր անփառունակ գործունեության հետևանքն է:
Եթե Ձեր քաղաքական իշխանությունն այդ աստիճան դժգույն չլիներ, այսօրվա իշխանությունը երբեք իշխանության չէր գա:
Մեղքի այդ զգացողությունը մինչև վերջ է ուղեկցելու ոչ միայն Ձեզ, այլև բոլոր նրանց, որոնք կարող էին առավել հաղթող դիրքերից լուծել Արցախի խնդիրն ու չլուծեցին, որոնք տարիներ շարունակ խաբեցին հայ ժողովրդին…»:
![]()