Սահմանամերձ համայնքներին տրվող պետական սոցիալական աջակցությունը կհասնի 1 մլրդ դրամի

Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն էին, հիմա դրանց կավելանա ևս 39-ը, 33՝ Սյունիքում, իսկ 6-ը՝ Գեղարքունիքում:

Նախորդ շաբաթ Կառավարության նիստում լրացում կատարվեց սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում, ինչի արդյունքում մոտ 4 տասնյակ նոր համայնքներ ևս սկսեցին օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից:

Անշարժ գույքի հարկից ամբողջական ազատում, կոմունալ վճարների և ոռոգման ջրի գումարի 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում:

Սոցիալական աջակցության այս ծրագրերից կսկսի օգտվել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ