![]()
Իրանն արդեն այս ամիս կարող է արգելել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) տեսուչներին՝ այցելել երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներ՝ տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով։
Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։
«Եթե մյուս պետությունները չեն կատարում [միջուկային համաձայնագրով ստանձնած] իրենց իսկ պարտավորությունը, ապա Իրանի կառավարությունը պարզապես ստիպված կլինի մինչև փետրվարի 21-ը հրաժարվել այդ համաձայնագրին կից արձանագրության պահանջների կամավոր կատարումից», — հայտարարել է Իրանի
դիվանագիտական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով, սակայն, որ այդ քայլով Թեհրանն ամբողջությամբ չի արգելափակի ՄԱԿ-ի տեսչական այցելությունները։
![]()