![]()
Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Արդեն տևական ժամանակ է, ինչ սպասարկող ընկերության հրաժարվելու հետևանքով երթուղին չէր շահագործվում:
Հաշվի առնելով տվյալ հատվածի տրանսպորտային խնդիրը՝ ուղեգծի շահագործումն իր վրա վերցրեց համայնքը:
Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից` Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ պետք է վճարել նստելիս և որ մետաղադրամի համար նախատեսված սարքն ընդունում է միայն 100 դրամանոցներ։
Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է:
Վարորդները հատուկ համազգեստով են, ինչպես նաև հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
![]()