![]()
Գագիկ Սուրենյանը գրում է.
«Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր։
Սյունիք, Նռնաձոր, Լուսանկարը՝ Մկրտիչ Բոյաջյանի 15․02․2021»
Հիշեցնենքջ, որ Հանրապետության տարածքում՝ փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց ձյուն:
![]()
![]()