Արմեն Սարգսյանը բուժումը կշարունակի Հայաստանում. նա վերադարձել է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է Հայաստան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա Նաև տեղեկացրեց, որ Սարգսյանը բուժումը շարունակելու է Երևանում։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում` ընտանիքի ու թոռնիկների հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

Սակայն, նախագահի մոտ ի հայտ են եկել նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա
հանձնած թեստը դրական արդյունք է տվել, որի պատճառով նա չէր կարողանում վերադառնալ
հայրենիք: Նախորդ շաբաթ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ մինչև
շաբաթվա վերջ կվերադառնա, եթե բժիշկները թույլատրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ