![]()
Մյանմայում, կապված զինվորականների կողմից իշխանության զավթման դեմ բողոքի զանգվածային ցույցերի հետ, խոշորագույն Յանգոն քաղաք տանկեր են մտցվել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Յանգոնի փողոցներում մեծաթիվ ռազմական տեխնիկայի առկայության մասին համացանցում տեսանյութեր են հրապարակվել։
Զինված հեղաշրջման կազմակերպիչների հրամանով ողջ երկրում համացանցն անջատվել է։ Հյուսիսային քաղաքներից մեկում՝ Մյիչինայում, ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Տուժածերի մասին տեղեկություններ չկան։
Մի քանի լրագրող է ձերբակալվել,ովքեր նկարահանում էինք բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ Մյանմայում զինված հեղաշրջումը տեղի է ունեցել փետրվարի 1-ի գիշերը։
Armored vehicles and army trucks rolled around might night in Yangon after recent military coup, while people organized self-defense group protecting own security. #WhatsHappeningInMyanmar pic.twitter.com/KlIDIap79Y
— Wa Lone (@walone4) February 14, 2021
![]()