![]()
Ամերիկացի գիտնականները փորձ են անցկացրել ու պարզել, որ խոզերի որոշ տեսակներ ունեն այդ կենդանիների համար անսպասելի կոգնիտիվ ունակություններ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակված են Frontiers in Psychology ամսագրում:
Փորձին մասնակցել էին Յորքշիրյան երկու խոզեր՝ Համլետը և Օմլետը, ինչպես նաև պանեպինտո տեսակի երկու փոքր խոզեր՝ Էբոնի և Այվորի անուններով: Պերդյուի համալսարանի գիտնականները փորձել են պարզել՝ արդյոք այդ կենդանիները կարող են խաղալ պարզ վիդեոախաղ՝ օգտագործելով ջոստիկ:
Փորձի առաջին փուլում կենդանիներին վարժեցրել են մոտենալ մոնիտորին և իրենց ջոստիկը կառավարել դնչով։ Այնուհետև նրանց սովորեցրել են վիդեոխաղ խաղալ, որի նպատակն էր կուրսորը տեղափոխել էկրանի չորս տարբեր պատերի մոտ:
Բոլոր չորս խոզերն ըմբռնել են առաջադրանքը։ Հետազոտողների գնահատմամբ՝ նրանց կոգնիտիվ ցուցանիշները մակարդակով հավասարազոր են եղել պրիմատներին (բացի մարդկանցից)՝ չնայած ճարպկությունը շատ ավելի քիչ է եղել:
Խոզերը կատարել են առաջադրանքներ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ դրանք պատահականություն չեն եղել, նրանք հասկացել են ջոստիկի շարժման և էկրանի վրա կուրսորի կապը: Ըստ հետազոտողների, սա արտառոց արդյունք է խոզերի համար:
Նախկինում արդեն հայտնի էր, որ խոզերին կարելի է տարբեր բաներ սովորեցնել՝ տարբեր հրահանգներից, որոնց սովորեցնում են շներին (արի՛, նստի՛ր), մինչև ավելի բարդ բաներ, որոնք պահաջում են վարքի փոփոխություն խաղի կանոնների փոփոխման դեպքում։
![]()