Սամվել Կարապետյանի կնոջ ջերմ շնորհավորանքը


Սամվել Կարապետյանի կնոջ ջերմ շնորհավորանքը

Любить и быть любимым это большое счастье.

Любовь вдохновляет.

любовь окрыляет.

Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։

1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։

1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։

2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ