Մանկատան 200 սան բնակարանի գնման վկայագիր է ստացել

2020 թվականին մանկատան 200-ից ավելի սան բնակարանի գնման վկայագիր է ստացել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների գնահատմամբ՝ շահառուների թիվը 300-ին մոտ կլինի:

Բնակարանի գնման վկայագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի մեկը: Գնման վկայագիր ստացած շահառուները պետք է հասցնեն մինչև այդ ժամկետը ձեռք բերել բնակարան:

Նորոգել ու 2 սենյականոց է դարձրել: Սեփական տանիք՝ լի ընտանեկան ջերմությամբ. սա 20-ամյա Սիրանուշի մանկության երազանքն է: երազանքներն էլ, փաստորեն, իրականանալու հատկություն ունեն: 5 ընկերուհիներով մեծացել են մանկատանը, պլաններ կազմել ապագայի վերաբերյալ՝ առանցքում պահելով սեփական տուն ունենալու նպատակը: Հիմա բոլորն էլ տանտեր են:

Սիրանուշ Աբելյան, մանկատան նախկին սան, ծրագրի շահառու — Սա մեծ երազանք է եղել ոչ միայն իմ, այլ իմ բոլոր ընկերների ու այն շրջանավարտների համար, ովքեր տարիներով երազել են:

Նունե Պապյան, մանկատան նախկին սան, ծրագրի շահառու — Տները մենք ենք ընտրել, գնացել ենք, նայել ենք ու այնպես ենք ընտրել, որ մեր գումարը բավականացներ նաև վերանորոգմանը, եթե դրա անհրաժեշտությունը լիներ:

Կայացած մարդ լինելու հիմքը դրված է: Հիմա ուշքն ու միտքը միայն դասերին են ուղղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ