Ցավ կրծքավանդակում. ո՞ր դեպքում է այն վտանգավոր հիվանդության ախտանիշ համարվում

Երբեմն կրծքավանդակի ցավը կարող է մկանների լարվածության պատճառ լինել, սակայն կարող է վերածվել կյանքի համար վտանգավոր հիվանդության:

Այն մասին, թե որք դեպքերում կարող է կրծքավանդակի ցավ զգացվել, պատմել են Fit for Fun (Գերմանիա) պորտալի փորձագետները:

  • Մշտական ծակող ցավը կարող է մկանային լարվածության պատճառ լինել, սակայն կարող է նաեւ ոսկորների կամ հոդերի ցավի պատճառ լինել:
  • Կրծքավանդակում այրոցը կարող է կերակրափողի հիվանդության ախտանիշ լինել:
  • Սրտի նոպայի ժամանակ կարող է սուր ցավ զգացվել ճնշմամբ եւ դժվարացած շնչառությամբ կամ կրծքավանդակի ցավով շնչելիս: Սուր ցավը կարող է ուղեկցվել քրտնարտադրությամբ, սրտխառնոցով:
  • Ստենոկարդիան կարող է կրծքավանդակի ճնշող ցավի պատճառ լինել, որը հաճախ առաջանում է ֆիզիկական կամ էմոցիոնալ լարվածության պատճառով:
  • Կրծքավանդակում սուր եւ ահագնացող ցավը կարող է պլեւրոպնեւմոնիայի նախանշան լինել:
  • Եթե ցավը սկսվում է աստիճանաբար եւ ուժգնանում, ապա դա կարող է չարորակ ուռուցքի նախանշան լինել:

Կրծքավանդակի ցավ թոքերի հիվանդության ժամանակ

Թոքերի հիվանդությունը ոչ միշտ է կրծքավանդակի ցավ առաջանցում, քանի որ թոքային հյուսվածքը զգայուն չէ ցավի նկատմամբ: Ցավի նկատմամբ զգայուն թոքերի հատվածները ներառում են պլեւրա, շնչառական կոկորդ, մեծ բրոնխներ եւ մեծ թոքային անոթներ: Այդպիսով ,միայն թոքային հյուսվածքը խոցող թոքաբորբը կարող է անցավ լինել, իսկ ոչ մեծ պլեւրիտը ուժեղ ցավ է առաջացնում:

Կրծքավանդակի ցավ սրտային հիվանդությունների ժամանակ

Սրտամկանի ոչ բավարար մատակարարումը թթվածնով կարող է ցավային զգացում առաջացնել: Ցավ ը սովորաբար նկարագրվում է որպես այրող կամ ճնշող եւ խորանում ֆիզիկական սթրեսի ժամանակ: Եթե կորոնար զարկերակի ճյուղը փակվում է, սրտային նոմա է տեղի ունենում սրտամկանի հյուսվածքի մահվամբ, ինչը կարող է սուր ցավ առաջացնել կրծքավադակում:

Կրծքավանդակի ցավի անվնաս պատճառներ

Մկանային լարվածությունը եւ ողնաշարի կամ խողային հոդերի խցանումը երբեմն կարող է տհաճ զգացողություններ առաջացնել: Նման ցավերը սովորաբար կախված են շարժից կամ ուժգնանում են ճնշումից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ