Օգտատերերը կադրեր են հրապարակել Ճապոնիայի 7.1 մագնիտուդով երկրաշարժից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել նաև Ճապոնիայում, որի հետևանքով առնվազն քսան մարդ է տուժել։

Էպիկենտրոնում՝ Ֆուկուսիմայում, այն կազմել է 7,1 մագնիտուդ:

Դրանից հետո օդերևութաբանները զգուշացրել են հնարավոր ցունամիի մասին, միաժամանակ նախնական տվյալներ կան, որ առափնյա շրջանների համար այն վտանգ չի ներկայացնի:

Երկրաշարժից հետո ուսումնասիրություններ են սկսվել Ֆուկուսիմայի ատոմակայանում:

Հիշեցնենք, որ 2011-ին Ֆուկուսիմայում 9 մագնիտուդով երկրաշարժի և դրան հետևած ցունամիի պատճառով ռադիացիոն արտահոսք էր տեղի ունեցել ատոմակայանից:

Օգտատերերը կադրեր են հրապարակել Ճապոնիայի երկրաշարժից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ