![]()
Երգիչ Սևակ Ամրոյանը «Ինստագրամի» և «Ֆեյսբուքի» իր էջերում հրապարակել է լուսանկար, որտեղ հայկական արտադրության հագուստով է և մյուսներին ևս կոչ է անում գնել հայկական արտադրության հագուստ:
Հագուստի վրա գրված է՝ «Մի լավ բան ասա»:
Լուսանկարին էլ կից երգիչը գրել է. «Լավը ասենք, լավը լսենք: Գնենք հայկականը»:
Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում: 2007 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում։
2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։
2007 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 1» նախագծին և հաղթել:
2014 թվականին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[2]: Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլն։
Զուգերգերով ներկայացել է հայ երգարվեստի շատ ներկայացուցիչների հետ։
Նկարահանել է 6 տեսահոլովակ, իսկ 2016 թվականին թողարկել է «Էլ ետդարձ չկա» առաջին ձայնասկավառակը:
![]()
![]()