Երկարժարշի հետևանքով Կոմիտասում փլվածքներ կան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ քիչ առաջ երկրաշարժը է զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել:

Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:

Ֆեյսբուքյան օգտետերերը լուսանկարներ են հրապարակում Երևանի Կոմիտասի պողոտայի բակերից, որտեղ երևում է, որ կան որոշակի փլվածքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ