«Ընդդիմություն գոյություն չունի, սաղ ցիրկ ա». երևանցիները՝ հանրահավաքների մասին

«Հայրենիքի փրկության շարժման» շարժումը փետրվարի 20-ին նախաձեռնում է անցկացնել մեծ հանրահավաք:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը հարցում է իրականացրել մեր քաղաքացիների շրջանում պարզելու համար՝ մասնակցելո՞ւ են ընդդիմության ցույցին, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ քննարկելու որոշ հրատապ հարցեր:

«Այսօր հանրահավաք չէ, մեր հանրահավաքը փետրվարի 20-ին է, մեծ հանրահավաք է լինելու: Այսօր ուղղակի հրավիրել եմ ժողովրդին` միասին հարցեր քննարկելու: Սա իմ անձնական նախաձեռնությունն է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ այս հավաք-քննարկումը որևէ կապ չունի «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հետ:
Մանրամասները՝  տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ