Էկրաններ կբարձրանա Սերժ Թանկյանի ու Հայաստանի հեղափոխության մասին պատմող «Truth to Power» ֆիլմը

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող «Truth to Power» ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։

Մինչ այդ Rolling Stone-ը հրապարակել է ֆիլմի վերաբերյալ կարճ տեսահոլովակ: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

Հոլովակում Թանկյանն այցելում է Հոլիվուդի կենտրոնում գտնվող «Լիթլ Արմենիա» հայկական թաղամաս, ցույց տալիս հայկական դպրոցը, եկեղեցին, սրճարաններն ու ռեստորանները: Նա նշում է, որ ընտանիքն այստեղ է տեղափոխվել 1975 թվականին: «Սա բնակավայր էր, որտեղ հայեր կային ողջ աշխարհից»,- նշում է նա:

Ֆիլմը պատմելու է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության գործում երգչի ունեցած դերակատարման, ինչպես նաև նրա քաղաքացիական ակտիվության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ