![]()
Ազատության հրապարակում՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքին, լրագրողները ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հիշեցրեցին, որ երբ դեռ պատերազմը չէր սկսել, ինքն ասել էր, որ եթե Ալիեւի տեղը լինի, կհարձակվեր Հայաստանի վրա։
Ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց․
«Լավ արեցի, որովհետեւ հունվարին հայտարարել էի, որ հարձակվում է, մարտին ասում էի, թե ԱԹՍ-ների դեմ ինչ ես անելո՞ւ, հունիսին սկսեցին իսրայելական անօդաչուներ եւ այլն առնել, ասացի՝ էս ի՞նչ եք անում, արա, АСА–ОК եք առնո՞ւմ, արա չեք հասկանում, որ հարձակվելու է, մի քանի ամսվա կյանք ունենք, պարզ էր, որ մինչեւ հոկտեմբեր հարձակվելու էր, ասացի, որ չորս ամիս հետո հարձակվելու է, հարձակվեց 3 ամիս, 27 օր հետո, ինձ դրա համար պետք է շնորհակալություն հայտնեն»։
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները համարում են, որ ինքն է հրահանգավորել Ալիեւին, Բագրատյանն ասաց․
«Ուրեմն Ալիեւն ինձնից էր հրահանգավորվո՞ւմ, ես ընդամենն ասել եմ, թե ինչ է առել Ալիեւը, Ալիեւն ինձնի՞ց էր իմանում»։
Բագրատյանը նաեւ հիշեցրեց, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն էլ էր ասել, որ «ԱԹՍ-ներով մեզ սատկացնելու են»։
«Բայրաքթարները» մայիս-հունիսին էին առնում, հուլիսի 1-ին ասացի՝ ինչո՞ւ եք АСА–ОК առնում, «Բայրաքթարների» դեմ դրանո՞վ ես պայքարելու»։
![]()