![]()
Ես դեռ պատերազմից ավարտից 2 շաբաթ առաջ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունը հանձնի զինվորականներին ու գնա. Այդ դեպքում կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, ուրիշ պայմանագիր կլիներ, որը մեզ համար ավելի օգտակար կլիներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Եթե մեզ հաջողվեր այդ կապիտուլյացիոն պայմանագրից անմիջապես հետո դեն շպրտել, չէր լինի այս 6 կետանոց համաձայնագիրը»,-ասաց նա:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես բարձարձակապես համաձայն չեմ այդ համաձայնագրի հետ, բայց դա չի կարեւորը, ես համաձայն եմ, թե ոչ, կամ դա չի կարեւորը՝ չեղարկես, թե չչեղարկես: Այդ պայմանագրի հետեւում կանգնած են զինված ուժեր: Այդ դեպքում տվյալ պահին կարող կատարես՝ մտածելով, թե հետագայում ոնց ես փոխելու իրավիճակը»:
Լրագրողի հստակ հարցին, թե իշխանության գալու դեպքում մտադի՞ր է չեղարկել այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «Միանգամից ոչ: Միայն այն դեպքում, երբ կունենանք համապատասխան ուժ եւ համաձայնություններ դաշնակիցների հետ»:
![]()